Վալենտինա Վարդանյան
Դոկտոր Վալենտինա Վարդանյանը 2025 թվականից հանդիսանում է «Վարուս Մեդ» բժշկական կենտրոնի համահիմնադիր և գլխավոր բժիշկ։ Նա ծնվել է Երևանում, գերազանցությամբ ավարտել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանը 2003 թ.-ին։ Համալսարանն ավարտելուց հետո ընդունվել է կլինիկական օրդինատուրա «Կլինիկական ֆարմակոլոգիա» մասնագիտությամբ։ Ավարտելուց հետո որոշում է ընդունել փոխել նեղ մասնագիտացումը, հաջողությամբ ընդունվել և ավարտել նաև կլինիկական օրդինատուրա «Ռևմատոլոգիա» մասնագիտությամբ։ Աշխատել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանում և համալսարանական կլինիկաներում 2005 թ.-ից։ Մինչ 2025 թվականը եղել է ԵՊԲՀ Ռևմատոլոգիայի ամբիոնի դոցենտ և «Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտի» Ռևմատոլոգիայի բաժանմունքի վարիչ։
Վ. Վարդանյանը հանդիսանում է ավելի քան 40 հրապարակված գիտական աշխատանքների հեղինակ և համահեղինակ։ 2012 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ, որը վերաբերում էր մեթոտրեքսատի արդյունավետության և տոքսիկության հետ փոխկապակցված գործոնների հայտնաբերմանը շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունների և պարբերական հիվանդության ժամանակ։ Հանդիսացել է երկու բազմակենտրոն միջազգային կլինիկական հետազոտությունների գլխավոր հետազոտող, ինչպես նաև գիտական համակարգող՝ ևս երկու բազմակենտրոն միջազգային կլինիկական հետազոտություններում։ Մասնակցել է ավելի քան 30 արտասահմանյան կոնգրեսների, սեմինարների և վերապատրաստումների։ Ամերիկայի Ռևմատոլոգների Կոլեգիայի, EMEUNET (The Emerging EULAR Network), ինչպես նաև Ռևմատոլոգների Հայկական Ասոցիացիայի և Օստեոպորոզի Հայկական Ասոցիացիայի անդամ է։