Այժմ փակ է
+374 (033) 066115+374 (044) 066115

Մեր մասին

Վարուս Մեդը Հայաստանի առաջին ռևմատոլոգիական բժշկական կենտրոնն է, որը միավորում է ոլորտի առաջատար մասնագետների և կիրառում է ժամանակակից, անհատականացված մոտեցումներ՝ բարձրորակ բուժում ապահովելու նպատակով։ Մեր կենտրոնում ներգրավված են նաև այլ ոլորտների փորձառու բժիշկներ, ովքեր միասին ստեղծում են հարմարավետ և վստահելի միջավայր՝ հնարավորություն ընձեռելով պացիենտներին մեկ վայրում ստանալ համալիր և բազմապրոֆիլ բժշկական սպասարկում։

Կենտրոնի հիմնադիրն ու ղեկավարն է բ.գ.թ Վալենտինա Սերգեյի Վարդանյանը, ով համարվում է հայաստանյան ռևմատոլոգիայի առաջատար փորձագետներից մեկը։ Տարիների շարունակ գիտական և կլինիկական աշխատանքով նա նպաստել է ռևմատոլոգիական ծառայությունների զարգացմանը և նոր չափանիշների ներդրմանը Հայաստանում։ Նրա ղեկավարությամբ Վարուս Մեդը մշտապես հետևում է բժշկության միջազգային առաջընթացներին և կիրառում է արդի բուժական մեթոդներ, ինչը ապահովում է կենտրոնի բարձրորակ և արդյունավետ աշխատանքը։

Մեր նպատակն է ստեղծել ապահով, հարմարավետ և վստահելի միջավայր, որտեղ յուրաքանչյուր պացիենտ կստանա ամբողջական, որակյալ բուժօգնություն՝ հիմնված գիտական հիմնարար գիտելիքների և անձնակազմի հոգատար ու հետևողական աջակցության վրա։ Կենտրոնը շարունակաբար կատարելագործում է իր ծառայությունները՝ օգտագործելով նորարարական տեխնոլոգիաներ և մշտապես կատարելագործելով մասնագետների հմտությունները՝ բուժման արդյունավետությունը ապահովելու համար։ Մենք ձգտում ենք լինել Ձեր վստահելի գործընկերը առողջության պահպանման բոլոր փուլերում, քանի որ Վարուս Մեդը՝ Ձեր առողջության հենարանն է:

  • Լիցենզիա : No. Կ-ԲՕ-000381 տրված 21.04.2025-ին