Այժմ փակ է
+374 (033) 066115+374 (044) 066115
Նունե Մանուկյան

Նունե Մանուկյան

Ռևմատոլոգ
Ռևմատոլոգիա

Նունե Մուշեղի Մանուկյանը 2014–2020 թվականներին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետ։ 2020–2022 թվականներին նույն համալսարանում անցել է ռևմատոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատուրա։

Աշխատանքային գործունեությունն սկսել է 2021 թվականին՝ որպես ռևմատոլոգ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում, որտեղ աշխատում է մինչ այժմ։ 2022 թվականից առ այսօր աշխատում է նաև «Հիգեա»  բժշկական կենտրոնում՝ որպես ռևմատոլոգ։ 2022–2023 թվականներին աշխատել է «Կուրսուս» կլինիկայում։ 2025 թվականից ի վեր աշխատում է նաև Երևանի «Վարուս Մեդ» բժշկական կենտրոնում՝ որպես ռևմատոլոգ։

Նունե Մանուկյանը մասնակցել և ստացել է վկայագրեր բազմաթիվ միջազգային և տեղական կոնֆերանսների, սեմինարների և վեբինարների, որոնք ուղղված են ռևմատոլոգիայի և աուտոիմուն հիվանդությունների ոլորտներին։

Նրա գիտական հոդվածները տպագրվել են միջազգային հեղինակավոր ամսագրերում՝ ներառյալ Annals of the Rheumatic Diseases և Բժշկական Գիտությունների Հայկական Ամսագրում։