Լիլիթ Սևոյան
Բժիշկ Լիլիթ Սեւոյանը 2005-2011 թթ. ավարտել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը։ 2011-2013 թթ. հաջողությամբ ավարտել է կլինիկական օրդինատուրան՝ ռևմատոլոգիայի մասնագիտացմամբ։ 2022-2024 թթ. անցել է EULAR-ի առցանց ռևմատոլոգիական դասընթացը։
Նրա աշխատանքային փորձը ներառում է ռևմատոլոգիական ծառայությունների մատուցումը «Վարուս Մեդ» բժշկական կենտրոնում 2025 թվականից սկսած: 2019-2024 թթ. նա աշխատել է Հերացու անվան համալսարանական հիվանդանոցում։ Այդ ընթացքում եղել է նաև Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ռևմատոլոգիայի ամբիոնի դասախոս։ 2012-2020 թվականներին աշխատել է որպես բժշկական փորձագետ «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունում, նաև եղել է EUSTAR ռեգիստրի համակարգող և օգնական դասախոս։
Լիլիթ Սեւոյանը բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է, որոնք հրապարակվել են տեղական և միջազգային բժշկական ամսագրերում և ներկայացվել միջազգային գիտական հարթակներում։