Արեն Ներսիսյան
Արեն Ներսիսյանը 2007–2014 թվականներին ավարտել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը՝ բակալավրի աստիճանով։ 2014–2016 թվականներին նույն համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան և 2016–2018 թվականներին ավարտել է օրդինատուրա՝ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի մասնագիտություններով։
2019 թվականից աշխատում է որպես հեպատոլոգ և գաստրոէնտերոլոգ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում։ 2022–2023 թվականներին աշխատել է «Նիկոմեդ» և «Ցիտո» բժշկական կենտրոններում, իսկ ներկայումս իր գործունեությունն իրականացնում է Նաիրի և Երևանի գիտական բժշկական կենտրոններում։ 2023–2025 թվականներին եղել է «Գաստրո Քլինիկ» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժնի վարիչ։ 2025 թվականից աշխատում է «Վարուս Մեդ» բժշկական կենտրոնում։
2019–2022 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի դասախոս և առաջին բուժօգնության դասընթացավար։ 2015–2016 թվականներին ղեկավարել է Ներքին հիվանդությունների գիտական խմբակը։
Արեն Ներսիսյանը ակտիվ գիտական գործունեություն է ծավալում և հեղինակել է բազմազան գիտական հոդվածներ ու հետազոտություններ, որոնք հիմնված են նրա մասնագիտական փորձի և կլինիկական դիտարկումների վրա։